Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.03.2015 | 00:01

Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն։ Իսկ չար ու խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորված՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին։ Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր և որին հավատարիմ եղար, գիտես, թե ումից ես սովորել, որովհետև մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։
Երկրորդ թուղթը Տիմոթեոսի 3. 12-16

Դիտվել է՝ 2204

Մեկնաբանություններ